Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Ինչ շահեցինք

Ինչ շահեցինք
22.02.2019 | 18:15

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ի օպերատիվ ղեկավարման գործում որեւէ վակուում չկա, որովհետեւ այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, որն իր պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչեւ պարզվի նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրադրությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև կան որոշակի տարաձայնություններ։

Ի դեպ, Կոմերսանտը այսօր անդրադարձել է այս հարցին՝ արձանագրելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվի մինչեւ 2020-ի հունվար, քանի որ Հայաստանը չի հաստատում Բելառուսի թեկնածուին:


Ասել է՝ ՌԴ խոսնակն էլ պաշտոնապես, բայց անուղղակի ասել է, որ մինչ 2020֊ը ՀԱՊԿ-ը նոր քարտուղար չի ունենա։ Սա նշանակում է Հայաստանը վերջնականապես կորցրել է քարտուղար ունենալու հնարավորությունը, սակայն ոչ մի կերպ չի էլ թողնում, որ Բելառուսի ներկայացուցիչը ժամանակից շուտ բազմի այդ աթոռին։ Դժվար է ասել, սա Հայաստանի իշխանության տապալումն է, թե ոչ, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը երկուսին էլ «հանգիստ նստեցրեց իրենց տեղերը»՝ կրկին ղեկավարությունն իր ձեռքում պահելով։ Հայաստանը ՀԱՊԿ֊ում ստեղծված իրավիճակից ոչ միայն տուժեց՝ կորցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլև Ռուսաստանի հետ հարաբերություններում անվստահությունը մեծացրեց։ Բոլորին էլ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար նախևառաջ հայ-ռուսական հարաբերություններ է նշանակում։ Իսկ նման կերպ վարվել այդ կառույցի ղեկավարի հետ, ոչ այլ ինչ է, քանի կացնով հարվածել այդ հարաբերություններին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ